ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական լիազորությունները դադարած Լուսինե Եգանյանի մանդատը տրամադրեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ստացվել է ԱԺ նախագահի կողմից կազմված արձանագրությունը, որով, հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջներով, դադարեցված են համարվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լուսինե Եգանյանի պատգամավորական լիազորությունները: