Հայ 13 ռազմագերիներ Եղիշե Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Գրիգոր Գևորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գևորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի, Գրիգոր Սաղաթելյանի, Էդուարդ Կիրակոսյանի դատավարությունը մեկնարկել է։ Այս մասին հաղորդում է Trend-ը։
Երկու մեղադրյալների փաստաբանները չէին ներկայացել նիստին և դատավորը հայտարարեց, որ այն հնարավոր չէ անցկացնել առանց պաշտպանական կողմի մասնակցության․ հանդիպումը հետաձգվեց հուլիսի 29-ին:
Հայ գերիների քրեական գործի նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել հուլիսի 1-ին։ Բաքուն հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցել ահաբեկչության, դիվերսիայի ու այլ հանցագործություննեի մեղադրանքով։