Moderna Therapeutics ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը մեկնաբանել է կորոնավիրուսի դեմ ընկերության կողմից արտադրվող պատվաստանյութը Հայաստան մատակարարելու հնարավորությունը:
The FUTURE ARMENIAN նախաձեռնության միջոցառման ընթացքում նա նշել է, որ ընկերությունն աշխատում է COVAX հարթակի հետ, որի հետ համագործակցում է նաև Հայաստանի կառավարությունը:
«Պատվաստանյութը Հայաստան կամ այլ երկիր հասցնելու միակ միջոցը կառավարության կողմից պատվերի ստացումն է», – ասել է Աֆեյանը:
Գործարարի խոսքով ՝ այդ ուղղությամբ արդեն ամիսներ շարունակ աշխատանքներ են տարվում։ «Հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ մենք հաջողության կհասնենք», – հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Ներկայումս հանրապետությունում հասանելի են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, չինական «Կորոնավակ» եւ բրիտանական «AstraZeneka» դեղամիջոցները: