Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լուսանկար է հրապարակել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից։
Նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով, և անասնագոմը:
«Մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է:
Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս իրավիճակները հատկապես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանց զինված ուժերի ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է (իհարկե, մյուս իրավունքների հետ միասին)»,- նշել է Թաթոյանը։
ՄԻՊ-ի խոսքով՝ հենց այս կոնկրետ հատվածում են եղել, երբ արձակվել են ադրբեջանական կրակոցները:
«Ընդ որում, այս մարտական դիրքից են նաև ադրբեջանական կրակոցներ արձակվում և հուլիսի 23-ին հրահրած կրակոցներով սպանել էին բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր կենդանուն»,- գրել է Թաթոյանը։