Հայաստանում փորձ է արվում կանոնակարգել ռեզիդենտ չհանդիսացող էլեկտրոնային ծառայությունների համար ֆիզիկական անձանց հարկման հետ կապված հարաբերությունները։ Կառավարությունն օգոստոսի 6-ի նիստում հավանություն է տվել Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ներկա պայմաններում նման կարգավորումների բացակայության դեպքում պետական բյուջեն կորցնում է ավելացված արժեքի հարկի գծով եկամուտները։ Առաջարկվում է, մասնավորապես, հարկային օրենսդրության մեջ ներմուծել էլեկտրոնային ծառայություններ հասկացությունը, որոնք համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի համապատասխան հոդվածին: Տվյալ ծառայությունների մատուցման ժամանակ իրականացվում է ծառայության սպառման վայրի ԱԱՀ-ի վճարումը էլեկտրոնային եղանակով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ միջազգային էլեկտրոնային հարթակներում, այդ թվում ՝ սոցիալական ցանցերում և որոնողական համակարգերում, կարելի է տեսնել հայկական ապրանքների և ծառայությունների գովազդը: Այդ գովազդի համար ոչ ոք հարկ չի վճարում, այժմ նախատեսվում է 20 տոկոս ԱԱՀ գանձել ։