ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքի մարզում է։ Նրա հետ Սյունիքում է նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն։ Այս մասին տեղեկացնում է USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջը։
Դեսպանը նշել է, որ Սյունիքը Հայաստանի իր սիրած վայրերից մեկն է։
«Քանիցս եղել եմ այստեղ և այս ամռանը, երբ անձնական ժամանակ ունեի, ցանկացա հենց այստեղ անցկացնել, «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում այցելել «Բասեն» հյուրանոց՝ մեր գործընկեր Հասմիկին, և միասին գեղեցիկ ճամբարային արշավ անցկացնել։