Իրավական կարգը Հայաստանում կազմաքանդված է։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Ընտրական քրեական գործերի հարուցումներ, մեղադրանքների առաջադրումներ, խափանման միջոցների կիրառումներ, ձևական սահմանափակումներ։ Ենթադրվում էր, որ այսօր քննարկում ենք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, մինչդեռ ելույթից հասկացա՝ քննարկում ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուին։ Եթե անձը ներկայացնում է ամբողջ ԱԺ-ն, ապա առնվազն պետք է հիշատակեր իրավական այն զավեշտը, որ դրված է ըննդիմադիր խմբակցության առնվազն 2 պատգամավորների նկատմամբ՝ անձեռնմխելիության իրավունքի խախտումով»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։