ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ ասաց, որ տպավորություն ունի, որ ընդդիմության ներսում չկա միասնականություն և չկա կառավարող մարմին։
Նա նշեց, որ որոշ ընդդիմադիրներ վիրավորանքների, չարաճճիությունների միջոցով փորձում են աչքի ընկնել։
Նա զգուշացրեց, որ եթե ընդդիմադիր գործընկերները դա չանեն, ապա դա ինքը կանի, ընդ որում՝ ամենախիստ ձևով։
Ալեն Սիմոնյանը նաև իր թիմակիցներին դիմեց խնդրանքով, որ չարձագանքեն ամեն մի սադրանքի։ «Մարդիկ պարտվել են, մրմռում են և այդ մրմուռը շատերի մեջ է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը տեղը չի բերում՝ ուր է եկել, սա ՀՀ ԱԺ-ն է։
Մանրամասները՝ տեսանյութում։