Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված վերջին օրերին Հայաստանի՝ «Ղարաբաղում, Լաչինում և Քարվաճառում նոր ռազմական դիրքեր ստեղծելու հետ»:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պահանջել է Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահներից կատարել եռակողմ հայտարարության կետերը և վերջ տալ Ղարաբաղում հայ զինվորականների տեղակայմանը:
Նշվում է, որ ռուս խաղաղապահները չեն ապահովել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացումը` կապված Ղարաբաղից հայկական զինված կազմավորումների դուրսբերման հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ ադրբեջանական բանակը համարժեք պատասխան միջոցներ կձեռնարկի Ղարաբաղում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերում իր զորքերը տեղակայելու Հայաստանի փորձերին: