Յակուտիայի իշխանությունները օգնություն կցուցաբերեն Հայաստանի քաղաքացու ընտանիքին։ Նշենք, որ Յակուտիայում անտառային հրդեհի մարման ժամանակ Հայաստանի քաղաքացի էր զոհվել։
Նրա ընտանիքին օգնություն ցուցաբերելու մասին հայտարարությունն արել է Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաևը։ Այս մասին հայտնում է TACC-ը։
«Բոլորիս ցնցել է Չուրապչինի շրջանում հրդեհի ժամանակ տրակտորիստի զոհվելու լուրը։ Խորին ցավակցություն ենք հայտնում նրա հարազատներին և մերձավորներին: Իհարկե, մենք բոլոր միջոցները կձեռնարկենք տուժածի ընտանիքին օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Նիկոլաևը։
Ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ քաղաքացու մահվան փաստով հետաքննություն է իրականացվում։