Իրավական ակտերում որոշակի փոփոխություն ենք մտցնում, որ չպատվաստվածները ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսային հիվանդության կայուն աճ է գրանցվում։
Եթե մենք նայում ենք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանում, ապա հասկանում ենք, որ պետք է ամեն ինչ անենք, որ մեր քաղաքացիներին պաշտպանենք ալիքների հետագա ընթացքից։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ ուսումնական տարվա մեկնարկին սպասվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը և ոչ միայն նրանք, հանրային սննդի օբյեկտները, մի շարք կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հետևեն, որ այն անձինք, որոնք չունեն պատվաստման հակացուցում, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են, ամսական 2 անգամ ներկայացնեն բացասական թեստի արդյունք։
Նախարարը նշեց, որ սա չի վերաբերվի այն անձանց, որոնք ունեն հակացուցումներ, բայց այդպիսի հակացուցումները շատ քիչ են։ Տարիքային սահմանափակումներ չկան, այլ ընհակառակը՝ 65-ից բարձր տարիքային խումբն առավել ռիսկային է։