Չինաստանի Առևտրային և արդյունաբերական բանկի Շանհայի մասնաճյուղի նախկին տնօրեն Գու Գոմինգը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 136 մլն յուան (մոտ 21 մլն դոլար) կաշառքի վերցնելու համար: Համապատասխան որոշումը հինգշաբթի կայացրել է թիվ մեկ քաղաքային դատարանը, հաղորդում է «Pengpai» տեղեկատվական ռեսուրսը:
Գու Գոմինգը զբաղեցրել է պատասխանատու տարբեր պաշտոններ Չինաստանի արդյունաբերական և առևտրային բանկում 2002-2019 թվականներին: Դատարանն ապացուցել է, որ նախկին պաշտոնյան օգտագործել է իր պաշտոնեական դիրքը անձնական շահի համար և կաշառք է վերցրել երրորդ ֆիզիկական և իրավաբանական անձանցից վարկերի և շինարարության պայմանագրերի ձեռքբերման աջակցության դիմաց:
Վերջին մի քանի տարիների ընթացքում հակակոռուպցիոն լայնածավալ արշավի արդյունքում ոչ միայն շարքային պաշտոնյաները, այլև բարձրաստիճան պաշտոնյաներ են զրկվել իրենց պաշտոններից և կալանավորվել՝ մինչև ցմահ ազատազրկում: