Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ջրհեղեղներից և սելավներից տուժած երեք նահանգներ բնական աղետի գոտի է հայտարարել, գրում է «РИА Новости»-ն:
Նախկինում հաղորդվում էր, որ հորդառատ անձրևների, հեղեղումների և սելավների հետևանքով Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Կաստամոնու և Սինոպ նահանգներում զոհերի թիվը հասել է 27-ի:
«Երեք նահանգ` Սինոպը, Կաստամոնուն և Բարթինը, բնական աղետների գոտի ենք հայտարարում: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ կարգավ
«Երեք նահանգ` Սինոպը, Կաստամոնուն և Բարթինը, բնական աղետների գոտի ենք հայտարարում: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ կարգավորվի : Շարունակվում են վնասները պարզելու աշխատանքները»,- ասել է Էրդողանը, որը գտնվում է Բոզկուրտ քաղաքում, որն ամենից շատ է տուժել ջրհեղեղից: Այն հեռարձակվել է նրա Twitter- ում:
Էրդողանը նաև ասել է, որ տուժած տարածքներից բնակչության տարհանումը 95% -ով ավարտված է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բնական աղետի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Մոտ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։