Երևանում վթարի է ենթարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի որդին: Այս մասին հայտնում է Shamsyan.com-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ այսօր՝ Ժամը 17։20-ի սահմաններում,Աճառյան փողոցից դեպի Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են Գևորգ Դումանյանի վարած Mercedes մակնիշի, Արտյոմ Հայրապետյանի վարած Toyota մակնիշի և Թելման Աթանյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է աղբյուրը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Shamsyan.com տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Գ. Դումանյանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի տղան է։