Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպում է ունեցել խմբակցությունների ներկայացուցիչների և ԱԺ աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր:
Արթուր Թովմասյանն ընդգծել է տոնական միջոցառումների ձևաչափի փոփոխման անհրաժեշտությունը: Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին: