Լոռու մարզի Ախթալա քաղաքում մեկնարկել է խորովածի՝ արդեն ավանդական դարձած փառատոնը։ Այս տարի այն անցկացվում է 12-րդ անգամ։
Խորովածի փառատոնն իսկական տոն է, որն անցկացվում է բնության գրկում, գեղատեսիլ լեռնային տեղանքում և գրավում է տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին:
Փառատոնի ընթացքում քաղաքի լավագույն ռեստորաններն ու խոհարարները հյուրերին կզարմացնեն խորովածի պատրաստման իրենց գաղտնիքներով: Կազմակերպիչները մասնակիցներին խոստանում են համտեսել խորովածի տեսակներ, որոնք հնարավոր կլինի համտեսել միայն փառատոնում:
Փառատոնին ելույթ կունենա նաև հայկական Adana Project ռոք խումբը, որը հայտնի է դարձել նրանով, որ կատարում է հայկական ժողովրդական երաժշտության քավըր-տարբերակները։
Նշենք, որ 2019 թվականի սկզբին հայկական խորովածը «Ուտելիքի համաշխարհային ատլասի» վարկածով ճանաչվել է հայկական ամենահայտնի ուտեստներից մեկը։