Հայաստանում կորոնավիրուսային հիվանդներին սպասարկող 14 ծավալված ԲԿ կա։ Այնտեղ 1500 մահճակալ կա, որից արդեն զբաղված է 1143-ը։ Այս մասին կառավարության օգոստոսի 27-ի նիստում ասաց ԱՆ ղեկավար Անահիտ Ավաեսյանը՝ նշելով, որ մոտ 700 հիվանդ գտնվում է ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում։
Նախարարը նշեց այժմ Հայաստանում տարածված հնդկական դելտա շտամի առկայության մասին՝ հիշեցնելով, որ այն ավելի ծանր ընթացք ունի և երիտասարդների շրջանում նույնպես իր սև գործն է անում։ Այժմ ծանր վիճակում գտնվող երկու 30-ից ցածր տարիքի երիտասարդ պայքարում է կյանքի համար՝ չունենալով որևէ ուղեկցող հիվանդություն։
Ավանեսյանը խոսեց հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կարգի մասին, ըստ դրա՝ բոլոր տնտեսավարողների աշխատակիցները պարբերաբար ՊՇՌ թեստի բացասական արդյունք կներկայացնեն։ Բացառություն կկազամեն, պատվաստվածները, հղիներն ու հստակ հակացուցումներ ունեցողները։
Նախարարը հորդորեց ենթարկվել դիմակի կրման պահանջին, քանի որ դա հնարավորություն է տալիս կարճ ժամանակում զգալի փոխել վարակելիության տեմպը։ Նրա խոսքով՝ պոլիկլինիկաներում չինական պատվաստանյութի և Աստրազենեկայի պակաս չկա, իսկ Սպուտնիկի արտադրական դեֆիցիտը հաղթահարելուց հետո հաջորդ շաբաթ կստանան նաև դրա երկրորդ դեղաչափը։
Նշենք, որ այսօր Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 522 մարդ, 12 հոգի մահացել է։