Արենի բնակավայրում խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում:
Այս մասին հայտարարություն է տարածել Արենիի համայնքապետարանը: «Հայտնում ենք` Արենի բնակավայրի Նորավանքի ձորի խմելու ջրից օգտվող բնակիչներին այն մասին, որ խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում։
Ուստի խնդրվում է` 2-3 օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։