Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ի կայքից։
Քամին հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: