Սեպտեմբերի 11 -ի ահաբեկչության 20 -րդ տարելիցին ընդառաջ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կուսումնասիրի փաստաթղթերի գաղտնազերծման հնարավորությունը. հաղորդում է parstoday.com-ը:
Իսկ ահա Reuters- ի փոխանցմամբ ՝ Միացյալ Նահանգների նախագահն այդ առնչությամբ, մասնավորապես, ասել է. «Երբ ես առաջադրվեցի որպես նախագահ, ես պարտավորություն ստանձնեցի գաղտնազերծել 2001 թվականի սեպտեմբերի 11 -ին Ամերիկայի վրա իրականացված ահաբեկչության մասին փաստաթղթերը: Այսօր, երբ մենք մոտենում ենք այս ողբերգական օրվա 20 -րդ տարելիցին, ես ի կատար եմ ածում իմ ստանձնած պարտավորությունը»: