Սեպտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245264 դեպք, որոնցից 229559-ն` առողջացած, 4924-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1577162 թեստավորում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ եղել է 4068 բացասական թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 446 առողջացած, 13 մահվան դեպք: