Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին նկատել են Լոնդոնի հարավում գտնվող գարեջրատանը դստեր՝ արքայադուստր Շառլոտի հետ: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ բրիտանական «Express» պարբերականին հղումով։
Հստակեցվում է, որ դա տեղի է ունեցել 2018 թվականին, երբ Շառլոտը երեք տարեկան էր: Թագավորական ընտանիքի ոչ մի անդամ ուտելիք կամ խմիչք չի պատվիրել Ստոկվելի «Phoenix Pub»-ում: Ինչպես պարզվել է, Քեյթը ստիպված է եղել «փիթ-ստոպ» անել, քանի որ փոքրիկ արքայադստերը շտապ անհրաժեշտ էր զուգարանից օգտվել:
Ականատեսները պատմել են, որ մայրն ու դուստրը հաստատությունում անցկացրել են ոչ ավելի, քան տասը րոպե. սկզբում Քեյթը բռնել է դստեր ձեռքը, Շառլոտն իրեն հանգիստ ու զուսպ է պահել: Զուգարանից օգտվելուց հետո նա դուրս է վազել գարեջրատնից:
Բարի մշտաբնակների խոսքով՝ Քեյթն ու Շառլոտը շատ գեղեցիկ ու հաճելի են եղել և «լիովին նորմալ» թվացել։