ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ պետական գերատեսչության իրավասու պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ են կատարել, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ապահովագրական ընկերություններին ընդհանուր առմամբ անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 12.500.000 ՀՀ դրամի չափով ապահովագրավճար, որն անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ է առաջացրել:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասն՝ ՀՀ ԱԱԾ կայքում