Դատարանը որոշում է կայացրել կալանավորել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։
Նրա խոսքով՝ տեղեկացվել են կալանքի մասին, սակայն որոշումը դեռ չեն ստացել։ Դատարանը հրապարակել է որոշման եզրափակիչ մասը։
Այն ստանալուն պես կծանոթանան և կդիմեն վերաքննիչ դատարան՝ բողոքի։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է: Քրեական գործի շահերից ելնելով` առավել մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհրապարակվի նախաքննության ընթացքում: