Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր ղեկավար ու քարտուղար ունի։ Խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը։
Այս մասին ավագանու նիստին այսօր հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Խմբակցությունը նոր քարտուղար է ընտրել Լևոն Հովհաննիսյանին։ Ավագանին իր հերթական նիստն է գումարել այսօր, որի օրակարգում ընդգրկված է 18 հարց:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի լիազորություններն ավելի վաղ դադարեցվել են նրա առողջական վիճակի պատճառով։