Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ուժային կառույցների թվում քայլերթ կիրականացնեն նաև ԶՈւ ստորաբաժանումները, նշվում է «Զինուժ մեդիա»-ի տեսանյութում։ Մասնավորապես՝ ժամը 12-ից քայլերթը կսկսվի Գայի պողոտայում, ժամը 14։00-ից՝ Գարեգին Նժդեհի փողոցում, 14։30-ից՝ Մաշտոցի պողոտայում։
Միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության բոլոր մարզերում։