«Որոշ դեպքերում պահպանել, իսկ որոշ դեպքերում էլ ավելացրել ենք մեր անկախությունը»,-այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց Անկախության 30-րդ տարելիցին մասնակցելու եկած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ անկախությունը միանգամյա գործընթաց չէ, այլ շարունակական։
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայի նախագահի հետ հանդիպման առաջարկի վերաբերյալ հարցին՝ Գրիգորյանն ասաց. «Այդ հարցի վերաբերյալ բոլոր պարզաբանումները տրվել են վարչապետի մամուլի խոսնակ տիկին Գրիգորյանի կողմից»:
Թուրքիայի կողմից «դրական ազդակների» վերաբերյալ էլ Արմեն Գրիգորյանը նշեց, այդ «ազդակները հրապարակային բնույթ են կրում»:
«