Սեպտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ -ը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4 138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Կա 295 առողջացած, 20 մահվան դեպք: