Սիրիայի իշխանությունները պահանջում են, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը հանրապետության հյուսիսային նահանգներից, «РИА Новости»-ին հայտնել է երկրի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը:
«Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի զորքերը։ Միջազգային հանրությունը, իր հերթին, պետք է աջակցի Սիրիայի հյուսիսում բռնազավթված տարածքների ազատագրմանն ուղղված ջանքերին»,- նշել է Միկդադը։
Սիրիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ այդ էսկալացիայի գլխավոր պատճառը «թուրքական օկուպացիան է, ինչպես նաև այն աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում է ահաբեկչական խմբավորումներին»:
Նշենք, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենը օգոստոսին արձանագրել էր անվտանգության ոլորտում իրադրության վատթարացում և Սիրիայի որոշ շրջաններում զինված հակամարտության նոր սրում: