ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում սեպտեմբերի 23-ին ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն իրականացրել են հարձակողական գործողություններ: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտները հայտնաբերելուց հետո, կիրառելով դարանակալման և այլ հնարքներ` անձնակազմը հարձակվել է հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ներխուժել հրամանատարական կետ և առգրավել կարևորագույն փաստաթղթեր, ապա տեղանքի կրակակետերը ոչնչացնելով՝ վերադարձել ելման դիրքեր։