Մենք գիտենինք, որ պատվաստանյութը կորոնավիրուսով վարակվելուց 100 տոկոսով չի պաշտպանում, սակայն պաշտպանում է 98 տոկոսով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նաև 98 և ավելի տոկոսով պաշտպանում է հոսպիտալացումից։
Վարչապետը նշեց, որ աշխատանքի ներկայանալու համար հոկտեմբերի 1-ից անհրաժեշտ է լինելու ներկայացնել ՊՇՌ թեստ։ Նա ընդգծեց, որ 300 000-ից ավել պատվաստումից որևէ հիշատակման արժանի դեպք չկա։ Փաշինյանը հայտնեց, որ մինչև որևէ կարգ սահմանելը նախ իրենք են այդ կարգին ենթարկվում։
«Ես պատվաստված եմ, իմ ընտանիքի անդամները պատվաստված են, եթե կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու՝ մենք պետք է դա անենք»,- ասաց նա՝ նշելով, որ պատվաստված են բոլոր այն կառավարության անդամները, որոնք չունեն հակացուցում։ Նրա խոսքով, եթե նախկինում օրական 3000 պատվաստում էին կատարում, ապա այժմ արվում է մինչև 10 000 պատվաստում։