Այս աշնան գլխավոր թրենդներից մեկն է կաշվե բաճկոնը, որը կարելի է ասել վերջին տարիներին չի կորցնում իր արդիականությունը:
Աշնան ամենաթրենդային պրինտերից է համարվում զեբրաձև լուծումը։ Այն ավելի ակտուալ է սևի և սպիտակի համադրության դեպքում։
Վարդագույն և վարդեր։ Վարդերի տեսքով նախշերը չափազանց ակտուալ են այս աշնանը և ձմռանը։
Պաստելային գույները մոդայիկ էին ոչ միայն այս գարնանը և ամռանը, այլև փաստորեն շարունակում են մնալ արդի նաև աշնանը և ձմռանը։
Այս տարի շատ մոդայիկ են տղամարդու կոստյումները, որոնք ընդգծում են իրանը։
Այս աշնանը մոդայիկ են երկար և լայն շալվարները։ Սակայն այդ շալվաները շատ ակտուալ կլինի համադրել երկար զգեստների հետ։