Լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) «Պանդորայի փաստաթղթեր» (Pandora papers) լայնածավալ հետաքննության հրապարակումից հետո հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և բրիտանական թագավորական ընտանիքի անշարժ գույքը կառավարող Crown անշարժ գույքի ընկերության միջև կնքված գույքի առքուվաճառքի գործարքի մասին: Այս մասին գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ Crown Estate-ը Լոնդոնի սեփականությունը ձեռք է բերել 67 միլիոն ֆունտ (գրեթե 90 միլիոն դոլար) ընդհանուր գումարի չափով՝ ընկերությունից, որը ենթադրաբար փոխկապակցված է Ալի7ի հետ: Բացի այդ, հետաքննությունը բացել է Մեծ Բրիտանիայում 400 մլն ֆունտի (542 մլն դոլար) անշարժ գույք ձեռք բերելու ևս մի քանի գործարքներ, որոնք, իբր, ձեռք են բերել Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամներն ու մտերիմները:
ТАСС-ը նշում է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու գույքի կառավարիչները կստուգեն գործարքը: