Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Հնդկաստանի օդանավակայանում նախարարին դիմավորել է Արարատ Միրզոյանը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
«Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ»,- գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, այցի շրջանակներում հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ: