Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք կիրառվել են երկու երկրների կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը։
Ռյաբկովը հստակեցրել է, որ «թշնամական հակառուսական գործողություններն անպատասխան չեն մնա, սակայն Մոսկվայում չեն ձգտում հետագա էսկալացիայի»: