Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում: Բաքվից հայրենիք է վերադարձել հինգ գերի: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Հայտնի են նրանց անունները՝ Մելս Կարապետի Ամբարդանյան, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյան, Ժորա Վանոյի Մանուկյան, Սեդրակ Սամվելի Սողոմոնյան, Հովսեփ Ռոբերտի Մանուկյան:
Ինչպես հաղորդում է «Լուրերի» թղթակիցը, նրանք տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ:
Հիշեցնենք՝ մինչ օրս Ադրբեջանը ՀՀ-ին էր վերադարձրել գերեվարված 108 զինծառայողի և քաղաքացիական անձանց։