Հոկտեմբերի 20-ին Թեհրանում կայացել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Անադոլուն»։
Նշվում է, որ բանակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարները ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։
Փաստաթուղթը նախատեսում է երկու երկրների սահմանամերձ շրջաններում ահաբեկչական և հակաիրավական գործողությունների բոլոր տեսակների կանխարգելում, ինչպես նաև փոխգործակցություն իրավապահ գործունեության տարբեր ոլորտներում:
Նշվել է, որ այդ համաձայնագրի օգնությամբ Թուրքիան և Իրանը հույս ունեն հասնել ցանկալի արդյունքների կադրային ներուժի առումով և արագացնել երկու երկրների ՆԳՆ-ների միջև տեղեկատվության և փորձի փոխանակումը: