Ադրբեջանն Իրանին Է վերադարձրել Հայաստանից դեպի Արցախ ուղևորվելու ժամանակ ձերբակալված երկու իրանցի վարորդներին։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։
Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցները իրանցի երկու վարորդներին ձերբակալել էին սեպտեմբերի 15-ին Գորիս-Կապան մայրուղու հատվածում։
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտան հատվածում ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել։ Իրանից եկող բեռնատարներից Ադրբեջանը մաքսատուրք է գանձում։
Ադրբեջանի տարածքով իրանական բեռների տարանցման հարցը Բաքվի և Թեհրանի հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել։