Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 23-ին Դիլիջանում աշխատանքներն է սկսել «Մտքերի հայկական գագաթնաժողովը»։ Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, գագաթնաժողովը կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:
Աշխարհի տարբեր երկրներից գագաթնաժողովին մասնակցող քաղաքական և տնտեսական, գիտական և տեխնոլոգիական շրջանակների, փորձագիտական և վերլուծական հանրույթի հայտնի ներկայացուցիչները երկու օրվա ընթացքում կքննարկեն հիմնական երկու թեմաներ՝ աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն ու տեխնոլոգիական զարգացումները։