Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, մասնակից երկրների նախագահները և կառավարությունների ղեկավարները կլիմայի փոփոխությանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ ելույթներ են ունեցել։
Ելույթով է հանդես եկել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Սակայն, մինչ ելույթը, զավեշտալի դրվագ է եղել։
Համաժողսովի համակարգողը, ներկայացնելով ՀՀ նախագահին, նրան «Արմեն Փաշինյան» է անվանել։
Մոտենալով ամբիոնին՝ ՀՀ նախագահն ուղղել է կոորդինատորին՝ նշելով, որ իր ազգանունը Սարգսյան է։