Պատվաստման օրվա շրջանակներում Վանաձորում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 451 քաղաքացի, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանետե-Տոլոչկիենեն։
Նախարարը ողջունել է միջոցառման անցկացումը և կոչ արել քաղաքացիներին հնարավորինս շուտ պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Առողջապահության նախարարը հայտնել էր, որ ընդհանուր առմամբ երկրում անցկացվել է 817 290 պատվաստում։