«Մենք բարձր ենք գնահատում խաղաղապահների գործունեությունը, նրանք Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքով, հրադադարի ռեժիմը չի պահպանվում ամբողջ ծավալով, ինչը եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է։
«Ցավոք, նոյեմբերի 9-ից հետո մենք մենք ունեցել ենք շուրջ 28 զոհ, մասնավորապես նկատի ունեմ Խծաբերդ-Հին Թաղեր շրջանում տեղի ունեցած միջադեպին, այլ միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին»,-ասել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է, որ հայ գերիների մեծ մասը գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, և նրանք մինչև հիմա ազատ չեն արձակվել:
Մանրամասն՝ տեսանյութում։