Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևելյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-12-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով: