Շուշիի մատույցներում հերթապահություն իրականացնող ռուս խաղաղապահներին խմելու ջրով ապահովելու համար 7 կմ-անոց ջրագիծ է անցկացրել «Ջրմուղ-կոյուղին»։ Աշխատանքների իրականացման ժամանակ օրեր առաջ մահացու հրազենային վիրավորում է ստացել Երեմյան Մարտիկը։
Ադրբեջանցի հատուկ ջոկատայինը թաքուն է մոտեցել ջրամատակարարման գիծը վերականողներին։
«Էկալա «ճղճղացել», ռուսերեն «ուշունց» տվալ», հետո՝ կրակել»,-դեպքի մասին պատմում է վիրավորներից Գագիկ Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։