Ունենք կորոնավիրուսային հիվանդության ամենօրյա թվերի մի փոքր նվազում։ Այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ամբողջական պատվաստումների թիվը Հայաստանում հատել է 300 հազարի շեմը, իսկ առաջին չափաբաժին ստացել է 653 հազարից ավելի քաղաքացի։ Ընդհանուր պատվաստումները գերազանցել են 900 հազարը։
Այսպիսով՝ վարչապետը հորդորեց ՀՀ քաղաքացիներին նախ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ մասնավորապես դիմակների կրումը, և երկրորդ՝ պատվաստվել։ Նա նշեց նաև, որ ունի համոզմունք այն մասին, որ պատվաստումն այն միջոցն է, որը կօգնի հաղթահարել կորոնավիրուսն ու խուսափել մահվան դեպքերից։
Նշենք, որ այսօր կորոնավիրուսով վարակման 1482 նոր դեպք է արձանագրվել, կատարվել է 13 310 թեստավորում, կա 1522 առողջացած և 36 մահվան դեպք: