ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձել է այսօր ավելի վաղ Շուշիի անցակետում տեղի ունեցած միջադեպին․
«Իսկ ի՞նչ էիք ուզում, որ հայերը վիզները ծուռ սպասեին, թե երբ են իրենց վերջնականպես կոտորելո՞ւ։ Թե՞ սպասում եք, որ մարդիկ լուռ ու հնազանդ ամեն օր կուլ են տալու, թե ինպես է իրենց թշնամին նսեմացնում, խոշտանգում և սպանում։
Եթե պետությունը (տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը) հրաժարվում է իր ուղիղ պարտականությունից՝ պաշտպանել հայերին, ապա անխուսափելիորեն մարդիկ սկսում են իրենք իրենց պաշտպանել։
Ինչը վերաբերվում է իրավիճակի զարգացմանը, ապա կրկնեմ ևս մեկ անգամ՝ մինչև Հայաստանի իշխանությունների «խաղաղության դարաշրջանի» շղարշի տակ շարունակվում է Հայաստանի և Արցախի տարածքների զավթման գործընթացի լեգիտիմացումը, մինչև բարբարոս և արնախում թշնամու հետ փաշինյանական իշխանությունները խաղում են «խաղաղասիրական» խաղեր, մինչև մեզ թուրք֊ադրբեջանական վիժվածքները անպատիժ մնալով նսեմացնում և սպանում են, այս կարգի անհնազանդությունը հայերի կողմից շարունակաբար ավելանալու է»,- գրել է Աբովյանը՝ կից հրապարակելով միջադեպի մասնակից Նորայր Միրզոյանի լուսանկարները։