Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նախ շնորհավորեց Ղրղզստանի նոր վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և հաջողություններ մաղթեց պատասխանատու պաշտոնում: Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է հետագայում ևս ջանքեր գործադրել երկու երկրների կառավարությունների միջև կառուցողական երկխոսություն պահպանելու համար։
«Ընդունելով այս նիստը՝ մենք փորձել ենք հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել օրակարգի քննարկման համար։ Օրակարգում հարցերի քննարկումից բացի, շատ կարևոր է նաև մեր պատվիրակությունների կենդանի շփումը»,- ասաց Փաշինյանը։
Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը՝ որպես ԵԱՏՄ նախագահող երկրի վարչապետ, իր հերթին ներկայացրեց հանդիպման օրակարգը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում մենկարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Այն կանցկացվի նոյեմբերի 18-19-ը։