Նոյեմբերի 27-ի ցերեկը սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: