Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հերքել է Էկոնոմիկայի նախարարության կողմից ավելի վաղ հրապարակված տեղեկատվությունը:
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» ձեռնարկություն, որը զբաղվում է քաղաքային էլեկտրատրանսպորտի արտադրությամբ: Հաղորդագրության մեջ նշվել է, որ Երևանի քաղաքապետի՝ Մինսկ կատարելիք այցի ընթացքում առավել առարկայական կքննարկվի ձեռնարկության արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը։
Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Երևանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում նախատեսված չէ այց Մինսկ։ «Ավելորդ չի լինի նաև հիշեցնել, որ Երևանի քաղաքապետարանը գնումներ է իրականացնում հրապարակային մրցույթների միջոցով», – գրել է քաղաքապետի ներկայացուցիչը: