Արքայազն Չարլզը հետաքրքրվել է արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ապագա երեխաների մաշկի գույնով: Այս մասին, TMZ-ի փոխանցմամբ, ասված է Քրիստոֆեր Անդերսոնի «Եղբայրները և նրանց կանայք. Ուիլյամի, Քեյթի, Հարրիի և Մեգանի անձնական կյանքում» վերնագրով գրքում:
Հեղինակը պնդում է, որ արքայազն Չարլզը, իմանալով Սասեքսի դքսուհու նշանադրության մասին, իր կնոջը՝ Կամիլային հարցրել է. «Ինչպիսին են լինելու նրանց երեխաները»։
Թեպետ կինը նշել է, որ երեխաները գեղեցիկ են լինելու, արքայազն Չարլզին այդ պատասխանը չի բավարարել։
«Ես նկատի ունեմ, թե ինչ գույն է ունենալու իրենց երեխաների մաշկը»- ճշտել Է Չարլզը։
Թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ այդ տեղեկությունը «մտացածին» է։
TMZ-ի պնդմամբ, սակայն, Մեգան Մարքլը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել էր, որ թագավորական ընտանիքի անդամներին անհանգստացրել է այն հանգամանքը, որ իր և Հարրիի երեխաների մաշկը կարող է մուգ լինել։